Նախկին ղեկավարների օֆշորներին խոշոր ծավալի փոխանցումներ են կատարվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2010-2014թթ. գործունեության ստուգման արդյունքում բացահայտվել են կոմբինատի նախկին ղեկավարության ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերությունների հաշիվներին խոշոր ծավալի ապօրինի փոխանցումներ:

Կոմբինատի հարկային ստուգման ընթացքում հաստատվել են չարաշահումների արդյունքում պետբյուջեին պակաս վճարված հարկերի փաստեր: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ գործող օրենսդրության խախտումները լայնածավալ բնույթ են կրել, եւ խախտումները գրանցվել են ոչ միայն հարկային մասով, այլեւ՝ աշխատանքային, շրջակա միջավայրի, անվտանգության պահպանման օրենսդրության հետ կապված»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930