
Որտեղի՞ց է Տավուշի մարզպետը միլիոններ կուտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որ վերջին 20 տարիներին միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, կարողացել է միլիոնատեր դառնալ: Նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2014-ի վերջին մարզպետն ունեցել է 31 մլն 300 հազ. դրամ եւ 110 հազ. դոլար դրամական միջոց:
Տարվա սկզբին նրա գումարները եղել են 40 մլն դրամ եւ 200 հազ. դոլար: Ու թեեւ մարզպետի եկամուտն անցած տարի կազմել է 2 մլն 583 հազ. դրամ, այնուամենայնիվ, անցած տարի նա գնել է «Toyota Land Cruiser 1004.51» մակնիշի ավտոմեքենա՝ վճարելով 7 մլն 500 հազ. դրամ: Տպավորիչ է նաեւ մարզպետի կնոջ՝ Աննա Ազատյանի ունեցվածքի հայտարարագիրը: Նա ունի 101 մլն դրամ եւ 400 հազ. եվրո: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց չինովնիկի ընտանիքին այսքան փող ու կարողություն»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։