Արտակարգ իրավիճակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. «զոն նայողն» ըմբոստացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ կեսօրին արտակարգ վիճակ է եղել՝ թեժ վիճաբանություն կալանավորներից մեկի եւ ՔԿՀ աշխատակիցների միջեւ: Մի մասն ասում է, թե դա կապված է կալանավորին էտապավորելու՝ տեղափոխելու հետ, մյուսներն ասում են, թե նրան թույլ չեն տվել տեսակցություն, եւ քանի որ կալանավորն էլ «շարքային չէ, այլ զոն նայողներից», ըմբոստացել է:

Ականատեսները վկայում են, որ մոտ մեկ ժամ «Նուբարաշենի» 1-ին հարկում անցուդարձը կանգ է առել, կալանավորներին չեն տարել իրենց պաշտպանների եւ քննիչների հետ տեսակցության»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս