«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների բառապաշարը»: Այդ միտքն է արտահայտել իր բացման խոսքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ իր կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում: Բնականաբար, նրանից հետո ելույթ ունեցողները այս հորդորին չանսացին՝ Քիմ Քարդաշյան, փամփերսներ, կովի կրծքեր, ականջօղեր եւ այլն:
«Երբ քաղաքական գործիչը որևէ խնդրի վերաբերյալ ունի կարծիք, որում վստահ է, չպետք է զլանա դա արտահայտել։ Նույնիսկ, եթե հակառակ տեսակետ ունեցողները կարող են շատ անհանդուրժող լինել։ Ես կրկնում եմ իմ թեզը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի միասնության խորհուրդն ունի։ Այս երևույթն իր էությամբ համեմատելի չէ ՀՀ-ի ներսում գոյություն ունեցող անգամ ամենասուր խնդրի հետ՝ լինի ռեժիմից ազատում, օրհասական վիճակ և այլն։ Ձևակերպեք, գտեք ուրիշ կարգախոսներ, ամենաարմատական դիրքերից պայքարեք ռեժիմի տապալման համար, դիմեք անգամ ամենաանընդունելի միջոցներին, բայց ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին»:
ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին։
«Բանն այն է, որ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պարզվեց, որ նման օրենք հնարավոր չէ ընդունել, որովհետև Սահմանադրությունում հղում չկա Հանրային խորհրդի մասին»:
Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է և անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել»:
ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին և անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել այդ մասին։
Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից:
Թումանյան 25 շենքի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն հասկացել եք, քաղաքային իշխանությունը զավթած մի խումբ անձինք ինչ-որ ՍՊԸ-ը միջոցով փորձում են զավթել ձեր տունը, ձեզ տեղահան անել և շենքը վերածել հյուրանոցային համալիրի՝ լկտիաբար ոտնահարելով ձեր հիմնարար իրավունքները և էլ ավելի այլանդակելով ու այլափոխելով մեր քաղաքի պատմական կենտրոնը։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ տարով կրկին մեկնելու է Ամերիկայի Միացյալ նահանգներ՝ ուսանելու։
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ եւս չներկայացավ խորհրդարան՝ այս անգամ արդեն ՎՊ-ի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար։
«Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ ժ. Սէֆիլյանը որեւիցե անգամ, որեւէ մեկի պատվերն է կատարել»։
Դատապարտում ենք։ Բռնությունը, որ իրականացվել է, բացարձակապես տեղին չի եւ անհամաչափ էր։ Կարծում եմ ամեն բան պետք է արվի, որ բոլոր մանրմասները ճշտվեն։ Բայց մյուս կողմից էլ՝ ես անընդունելի եմ համարում քաղաքական պայքարը կապել Ցեղասպանության 100 ամյակի հետ։
«Ինչպես տեղեկացնում են դաշնակցական մեր աղբյուրները՝ ժիրայր Սեֆիլ յանը, ճիշտ, է շատ հայրենասեր տղա է, սակայն նրան հատուկ է նաեւ «բուրջ– համուդյան», խմբապետական մտածողությունը. «90-ականներին, երբ Լեւոնն արգելափակել էր մեր կուսակցությունը, ժիրոն անվերջ պահանջում էր ելնել– պայքարել-ապստամբել՝ խիստ արմատական քայլերի գնալ, մենք թույլ չէինք տալիս, նրա՝ կուսակցությունից հեռացման պատճառներից մեկն էլ հենց դա էր»:
Ամերիկացի հայտնի բարերար Ջոն Հանթսմանը, մեր տեղեկություններով, դադարեցնում է իր բոլոր ծրագրերը, որ իրականացնում էր Հայաստանում: Նման որոշում Հանթսմանը կայացրել է դեռ նախորդ տարի:
Երեւանի Գայի պողոտայի 27 հասցեում կտեղադրվի գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Հենց այս պահին չեմ կարող ասել՝ ինչ մակարդակով Ուկրաինան կգա Հայաստան՝ մասնակցելու զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությյանը։ Մենք դեռ հրավեր չենք ստացել Սերժ Սարգպանի կողմից։
Այն, որ ՀՀ զինված ուժերում բավականին տարածված է փողի վրա թղթախաղը, խոսակցական լեզվով ասած՝ «ղումարը», գաղտնիք չէ։
Արդեն միայն այդ փաստը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ աղետալի վճակում է մեր տնտեսությունը: Աշխատանք փնտրողների թիվը իրականում շատ ավելի մեծ է, պարզապես նրանց զգալի մասը չի գրանցվում կամ չի դիմում զբաղվածության կենտրոններին:
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ Վահե Հակոբյանը հրաժարական ներկայացրեց, թափուր է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնը: Ավելին, իշխանությունների կուլիսներում առկա զրույցների արդյունքում կարելի է կարծել, որ ոչ ոք չի ցանկանում այդ պաշտոնում նշանակվել:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից:
Գաղտնի քվեարկության արդյունքում Լազար Եսայանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 52 մարդ, 9-ական ձայներ են ստացել մյուս երկու թեկնածուները՝ Մարինա Մարգարյանը և Լևոն Անդրեասյանը։ 2 ձայն անվանվեր է ճանաչվել, իսկ երեք մարդ էլ բոլորին դեմ է քվեարկել։
«ՉԻ» տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանությունը հայուհու և թուրք երիտասարդի սիրավեպի սենտիմենտալ մոտիվներով ներկայացված եղեռնի թեման է, որը ներկայացված է ոչ այնքան պրոֆեսիոնալ, երբեմն նաև պատմական փաստերի աղավաղւումներով, գեղարվեստական ոչ գրագետ լուծումներով, առաջացրել է օրերս փակ դիտմումին հրավիրված կինոոլորտի, պատմության, ինչպես նաև միջազգային իրավունքի մասնագետների վրդովմունքը։
«Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով»:
«Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար։ Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր։ Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»։
Հ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ մեր թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:
«Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ»: