«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀԽ անդամները վտանգված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները վերջին օրերին փորձում են քրեական աշխարհի ներկայացուցիչների միջոցով ճնշումներ գործադրել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանքի տակ գտնվող անդամների վրա:

Ըստ այդ լուրերի՝ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիան դատապարտվածների շրջանում լուրեր է տարածում, թե իբր եթե «Հիմնադիր խորհրդարանի» գործոնը չլիներ, ապա մինչեւ ապրիլի 24-ը համաներում էր լինելու: Բայց համաներում չի լինի, քանի որ այդ դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները եւս ազատ կարձակվեն:

Այդ պատճառով քրեական տարրերը սկսել են խնդիրներ առաջացնել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների համար՝ ասելով թե նրանց պատճառով իրենք մնացել են բանտում:»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս