
Ինչու են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները երեկ շտապ վերադարձել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը երեկ շտապ վերադարձել են: Թերեւս ԱԺ փոխնախագահը Սերժ Սարգսյանին ապացուցելու բան ունի՝ ուզում է ցույց տալ, որ չնայած ապրիլի 4-ի «սելֆիներին», ինքը «հիշում եւ պահանջում է»:
Լ. Զուրաբյանն էլ թերեւս վերադարձել է, որ իրենից բացի որեւէ մեկը չուղեկցի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հուշահամալիր բարձրանալիս: Մինչդեռ նստաշրջանն ավարտվում է ապրիլի 25-ին, եւ սա լավագույն առիթն էր բարձրաձայնելու Ցեղասպանության ճանաչման հարցը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։