Նա կոչ արեց որոշումները կայացնել սոցիալական իրականությունը հաշվի առնելով՝ չստիպելով դատարաններին կուրորեն հետևել օրենքներին, քանի որ օրենքները, նրա խոսքով, չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները: Բուքիքիոյի խոսքով՝ ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արձագանքել բոլոր խնդիրներին:
ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ: Մենք անհատների և անհատականությունների կուսակցություն ենք: Մենք իրարից տարբերվում ենք և պետք է մարդիկ իրարից տարբերվեն: ՀՀԿ վերաբերյալ անհանգստություների կարիք չկա, ՀՀԿ-ն քաղաքական տեսանկյունից ամենականխատեսելի ապագա ունեցող կուսակցություններից է:
Ի պատասխան հարցին, թե իշխող մեծամասնությունը ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության ժամանակ իրեն ճի՞շտ է պահել՝ քննադատելով կառավարության գործունեությունը, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ճիշտ կամ սխալ պահելը քաղաքական կատեգորիա չէ: Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինչպես չի պահել՝ ներկուսակցական խնդիր է, կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցության ներսում քննարկելն այս հարցը ձեզ հետ քննարկել: Ինչպես որոշվի՝ այնպես էլ կլինի»:
Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի:
Անցած մի քանի ամիսների ընթացքում հայկական ավիացիայում տեղի ունեցած իրադարձությունները մինչև օրս չեն հանգուցալուցվել: Ապրիլի 1-ից դադարեց չվերթեր իրականացնել հայկական միակ ավիափոխադրող ընկերությունը՝ «Արմավիան», որը ներկայումս գտնվում է սնանկացման գործընթացում:
Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը:
Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ հարգարժան պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, հարցը գտնվում է իրավական տիրույթում և ես մեկնաբանելու բան չունեմ, դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին:
«Ադրբեջանը իր ունեցած Սմերչ համակարգերը թողել է կենտրոնական հրամանատարության ենթակայության տակ և դրանց ցանկացած շարժ, ցանկացած ուղղության վրա միանգամից ի հայտ է բերվելու և մենք պատրաստ ենք լինելու դրանց գործողություններին»
Ազգային ժողովում մեկնարկել է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը
Միևնույն ժամանակ ԺՈՒԱԽ-ն ապօրինի է համարել երրորդ անգամ նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի թեկնածության առաջադրումը:
Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական և լրագրական դաշտը կարող է ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ:
Բանակը պատրաստվում է ցրել խորհրդարանը, որում գերակշռում են իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները և կասեցնել իսլամիստների թելադրանքով գրված Սահմանադրության գործունեությունը:
Քաղաքական գործիչները, չեմ կարծում, թե բարոյական իրավունք ունեն հայտնելու՝ ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում: Մենք միաձույլ ենք, միակուռ ենք, ներքին տարաձայնություններ գոյություն չունեն մեզանում:
Ամենայն հավանականությամբ, բանտարկյալների դժգոհությունը հարուցել է Գլդանի բանտի կտտանքների հնչեղ գործող կայացված դատավճիռը:
Նա, ամենայն հավանականությամբ, ներիշխանական պայքարի այս փուլում իրեն հաղթանակած է համարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, «հակավարչապետական» թևի նկատմամբ ընդհանրապես:
Մեր երկրում վերահսկողություն իրականացնող և ոչ մի կառույց հասարակության վստահությունը չի վայելում: Ավելի շուտ` հակառակը: Պատճառն այն է, որ վերահսկողական գործառույթով օժտված մարմիններից և ոչ մեկն ինքնուրույն գործել ոչ միայն չի կարող, այլև չի էլ ցանկանում:
Բարադեյն իշխանությունների հետ բանակցելու է վարչակարգի խաղաղ փոփոխման շուրջ:
Մի քանի ավտոմեքենա պայթեցվել է Բաղդադի աշխույժ, առևտրային շրջաններում:
Հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայի Էննիսքիլեն քաղաքում` «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկան հայտարարությամբ, որում նրանք հավաստիացրեցին, որ հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարատև կարգավորման գործում օժանդակության տրամադրմանը:
ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև այսօր մոմավառություն էր կազմակերպել՝ ի հիշատակ երեք ամիս առաջ սպանված Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի:
Փորձաքննության գնահատմամբ` տվյալ ապրանքի արժեքը կազմում է 87.167 լարի:
Սահմանափակումները սկսում են գործել այսօրվանից սկսած:
Մուբարաքի խոսքերով` Մուրսիի դեմ բողոքի մասշտաբները զգալիորեն գերազանցում են նրան, ինչին նա բախվեց 2011 թվականին:
Թուրքիայի հրեական համայնքն արդեն իսկ հանդես է եկել Աթալայի խոսքերի պաշտոնական հերքմամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով:
Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Դատարանի արդյունավետության բարձրացումն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե տեղյակ չի եղել, որ իր անունով բաժնեմաս են գրանցել օֆշորային ընկերությունում: Ինչպե՞ս են մեկնաբանում Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը կառավարության լրատվության և հասարակայնության ծառայությունից: Նկատենք, որ մինչ ժամը 20:30 որևէ ինֆորմացիա այդ մասին կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված չէ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքում այդ հայտարարությանը:
Ցավոք սրտի, հիմնախնդիրների մեծամասնությունը չեն լուծվում խաղաղ տարբերակով, այդ իսկ պատճառով կան բազմաթիվ տարրեր, որոնք պարունակում է այդ ստատուս-քվոն: Դա հակամարտող երկրների և Ղարաբաղի էլիտաների հաշվարկն է, փոխադարձ վախն է` ինչ կլինի, եթե իրավիճակը փոխվի:
ՀՀ Գլխավոր դատախազն այսօր Կիպրոսի Գլխավոր դատախազին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թվականին քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին: