ԴԱԻՇ-ի զինյալները զենքն ու տեխնիկան սկսել են տեղակայել Սիրիայի բնակելի թաղամասերում
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ալիքում հրապարակվել է տեսանյութ, որը նկարահանվել է Սիրիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ԴԱԻՇ-ի զինյալները զենքն ու տեխնիկան տեղափոխում քաղաքի բնակելի թաղամասեր:
«Գիտակցելով հետախուզության մեր միջոցների կողմից սպառազինությունների ու տեխնիկայի բազաների հայտնաբերման բարձր արդյունավետությունն ու դրանց ոչնչացման իրական վտանգը՝ ահաբեկիչները ջանքեր են գործադրում դրանք քաղաքների բնակելի թաղամասերում տեղակայելու ուղղությամբ»,- ասված է տեսագրության գրառման մեջ:
«Ընդ որում՝ զրահատեխնիկան զինյալները, որպես օրենք, տեղակայում են մզկիթների անմիջական հարևանությամբ՝ հիանալի իմանալով, որ ռուսական ավիացիան երբեք դրանց հարված չի հասցնի»,- ասվում է ՌԴ ՊՆ ալիքում: