 
                        Չինացի գործարարն իր ենթականերին ստիպել է սողալ փողոցներով
 
                                    Չինաստանում ընկերություններից մեկի ղեկավարը ստորացուցիչ պատժի է ենթարկել իր ենթականերին: Նա նրանց ստիպել է սողալ Չժենչժոու քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող լճի շուրջ, հայտնում է lifenews.ru-ն:
Սողացող աշխատակիցների լուսանկարները օրերս հայտնվել են Weibo-ում, որը Twitter-ի չինական տարբերակն է: Լուսանկարներն արվել են հոկտեմբերի 2-ին:
Դրանք ուղեկցվում են մեկնաբանություններով, որոնցից պարզ է դառնում, որ գործարարն այդպես է պատժել ընկերության աշխատակիցներին, որոնք տոնական օրերի ընթացքում չեն կատարել վաճառքի պլանը:
Ականատեսների վկայությամբ՝ ստորացուցիչ պատժի ժամանակ զոհերի հագուստները կողտոտվել են ու պատառոտվել: Աշխատակիցներից մեկն անգամ սկսել է լացել ճանապարհի եզրին:
Լուսանկարները զայրույթի մեծ ալիք են բարձրացրել չինական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում:
Դեռ չի հաջողվել ճշտել, թե որ ընկերությունն է նման կերպ վարվել իր աշխատակիցների հետ:
 
  
  
  
 
                                    



 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        