10 տարի անց ՄԻԵԴ-ն ադրբեջանին պարտավորեցրել են 90.000 եվրո փոխհատուցում վճարել մայոր Հայկ Թորոյանի ընտանիքին՝ կենդանության օրոք նրա գլխшտմшն փաստով․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«10 տարի անց ՄԻԵԴ-ն ադրբեջանին պարտավորեցրել են 90.000 եվրո փոխհատուցում վճարել մայոր Հայկ Թորոյանի ընտանիքին՝ կենդանության օրոք նրա գլխшտմшն փաստով։

Դատարանն այսօր արձանագրել է, որ ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խnշտшնգnւմների արգելքը։

Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին՝ հորը, մորն ու քրոջը։

Քյարամի դեպքին հավասարազոր, այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից էր։ Մայոր Հայկ Թորոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին, Թալիշի ուղղությամբ տեղակայված 170-րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Հայկը վիրավորվել էր, իսկ վարորդը՝ Հրանտ Ղարիբյանը, տեղում զոհվել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք թշնամին նախ կտրել է

Հայկ Թորոյանի դшստшկները, ապա՝ գլnւխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Վարորդին գլխшտել էին արդեն մшհшցшծ վիճակում։

Հայկ Թորոյանը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։ Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։

Ջերմ և ամուր բարեկամություն եմ մաղթում կենդանության օրոք վիրավոր ու անօգնական մարդուն գլխատողների երկրպագուներին։ Օր լինի, ձեզ լինի»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930