Բաժիններ՝

Բելգիայի ու Թուրքիայի հատուկ գործակալները կռվել են Էրդողանի պատճառով

Բելգիայի ու Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալները կռվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բրյուսել կատարած այցի ընթացքում, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Կռիվը ծագել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի շենքում: Վեճի պատճառը, որը վերաճել է ձեռնամարտի, եղել է շինության անվտանգության ստուգումը, որտեղ պետք է գտնվեր Թուրքիայի նախագահը:
Էրդողանի թիկնապահները անտեսել էին Բելգիայի անվտանգության գործակալների պայմանները, որ հենց իրենք պետք է ստուգեն տարածքը Բրյուսել օտարերկրյա պետությունների ղեկավարների այցի ընթացքում: Դա բելգիացիները համարել էին անհարգալից վերաբերմունքի դրսևորում:

La Libre Belgique թերթի տեղեկությունների համաձայն՝ թուրք թիկնապահներից մեկը բելգիացի գործակալին հարվածել է, ինչից հետո պատասխան հարված ստանալով՝ ընկել է հատակին:
Բելգիայի անվտանգության ծառայությունը, իր կողմից, տեղի ունեցածը որակել է որպես «բարդ ու լարված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս