Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մարմինների փոխանակում են կատարել, որի արդյունքում Ուկրաինա է վերադարձվել 522 զոհված զինծառայողի մարմին, Ռուսաստան՝ 33։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը։
«Ռուսական կողմի պնդմամբ՝ մարմինները պատկանում են Ուկրաինայի քաղաքացիներին, մասնավորապես՝ զինծառայողներին», – ասվում է ուկրաինական շտաբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ մարմինների փոխանակման մասին հայտնել էր Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության աշխատակից Եվգենի Պոդդուբնին։
«Կայացել է մարմինների նոր փոխանակում։ Ուկրաինան ստացել է 522 մարմին, իսկ Ռուսաստանը վերադարձրել է 33 զինծառայողի մարմին», – գրել է Պոդդուբնին իր Telegram ալիքում։
Ռուսաստանը և Ուկրաինան պարբերաբար փոխանակում են ռազմագերիների և զոհվածների մարմիններ։
Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել մայիսի 15-ին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից «Ռիբար» Telegram ալիքի՝ սա այս տարի հինգերորդն է։

