
Չեչենական հարսանիքներում այսուհետ արգելվում են ալկոհոլն ու տորթ կտրելը

Գրոզնիի քաղաքապետարանը մշակել է մի շարք սահմանափակումներ, որոնք պարտադիր են լինելու չեչենական հարսանիքների ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ այդմ՝ հարսանեկան արարողությունների ժամանակ արգելվելու է ալկոհոլային խմիչքների օգտագործումը, ցանկացած տեսակի զենքից կրակելը, ինչպես նաև հարսանեկան տորթը կտրելը:
Բացի այդ՝ արգելվելու են նաև պարերը տոնակատարությունների ժամանակ: Արգելքի տակ է հայտնվել նաև հարսի պարը: Արգելվել է հարսնացուի ընկերուհիներին «մրցել» իրենց պարային կարողություններիով երիտասարդների հետ:
Երիտասարդներին արգելվում է աղջիկներին պարի հրավիրել, ինչպես նաև փակել պարահրապարակից հեռացող աղջկա ճանապարհը: Հակառակ դեպքում ռեստորանատերը պարտավոր է զանգել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ օրերս Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ էր արել հարսանեկան զգեստների սրահների տերերին հրաժարվել բաց զգեստներ վաճառելուց:
Նրա կարծիքով՝ նման զգեստները հակասում են չեչենական ավանդույթներին: