Բաժիններ՝

UFC-ն հաստատել է Մախաչևի հաջորդ մենամարտի օրն ու մրցակցին

UFC-ն պաշտոնապես հայտարարել է կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) կազմակերպության գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հաջորդ մենամարտի անցկացման օրն ու վայրը:

​34-ամյա ռուսաստանցին իր տիտղոսը կպաշտպանի օգոստոսի 16-ին կայանալիք UFC 330 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում: Նրա մրցակիցը կլինի իռլանդացի Իան Գարին, որն այս պահին նույն քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Սպասվող մենամարտը կկայանա ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Էքսֆինիթի Մոբայլ Արենա» հարթակում։

​Մախաչևն այժմ կազմակերպությունում ընթանում է 16 անընդմեջ հաղթանակների շարքով: Նա իր վերջին մենամարտում, որը կայացել էր Նյու Յորքում անցկացված UFC 322 մրցաշարում, մրցավարների միաձայն որոշմամբ առավելության էր հասել ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի նկատմամբ՝ նվաճելով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին (հիշեցնենք, որ մինչ այդ Մախաչևը հանդես էր գալիս թեթև քաշային դիվիզիոնում):

​Ինչ վերաբերում է Իան Գարիին, ապա իռլանդացին իր նախորդ մենամարտում, որը կայացել էր նոյեմբերի 22-ին Կատարում, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր պաղեստինյան արմատներով ամերիկացի Բելալ Մուհամադին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930