
ԱՄՆ-ում 11-ամյա տղան շան պատճառով գնդակահարել է իր 8-ամյա հարևանուհուն

ԱՄՆ Թեննեսի նահանգում հարևանի 8-ամյա աղջկան սպանելու կասկածանքով ձերբակալվել է 11-ամյա մի տղա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ տղան գնդակահարել է աղջկան ատրճանակից այն բանի պառճառով, որ վերջինս չի թողել իրեն տեսնել իր շան ձագին:
Ձերբակալվածին առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել:
Ոստիկանության տվյալով՝ երեխան աղջկան գնդակահարել է իր հոր ատրճանակից շան պատճառով վիճելուց հետո: Հայտնի է, որ երեխաները նույն դպրոցն էին գնում:
Սպանված աղջկա մայրը պատմել է, որ տղան հաճախ է ծաղրել իր աղջկան: