Քաղաքական ուժերը, պայմանականորեն, բաժանվել են մի քանի խմբերի՝ սահմանադրական փոփոխությունները պաշտպանողներ, կամ, այսպես ասած, «այո»-ի կողմնակիցներ, սահմանադրական փոփոխություններն արմատապես մերժողներ կամ «Ո՛չ»-ի կողմնակիցներ, և ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն չեն միացել «Ո՛չ»-ի ճակատին: Սահմանադրական փոփոխությունների ամենաակտիվ ջատագովներից մեկը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է և այս մասին զրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ է:
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նորից են հրավիրել բացատրություններ տալու, այս անգամ արդեն երկու օրում երկրի օդային տարածքը խախտելու երկրորդ փորձի պատճառով: Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է խախտել Թուրքիայի օդային տարածքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում խոսելով «Ոչ»- ճակատի հավաքներում ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդների բացակայության մասին, ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ «Ոչ»-ի ճակատ չկա:
Ստացվում է անհեթեթ իրավիճակ՝ իշխանությունն իրականացնում է այն նախընտրական խոստումը, որով ընդդիմությունը հանդես է եկել նախորդ ընտրություններում: Իսկապես, Հայաստանում ամեն ինչ «թարս է բուսնում»:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ընթացքում ասել էր, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով:
Սիրիական բանակի համար նախատեսված ռազմամթերքով ու զենքով լի Caesar Kunikov մեծ դեսանտային նավը հատել է Սև ծովը ու դուրս է եկել Միջերկրական ծով:
Գրեթե 1,5 մլն մարդ կարող է փախստականի կարգավիճակ հայցել Գերմանիայից այս տարի, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ կանխատեսումների համեմատ:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին հարյուրավոր հայեր մասնակցել են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, քանի որ մեկ շաբաթ առաջ թուրք դպրոցականները կտտանքների էին ենթարկել հայ դպրոցականի։
ԴԱԻՇ-ը հաշվեհարդար է տեսել Իրաքի Անբար նահանգի բազմամարդ ցեղերից մեկի՝ ալ-բունիմարի 70 ներկայացուցչի հետ:
Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին:
«Ժառանգությունը»… ինձ համար այդ խմբակցությունն անհասկանալի է՝ 1-ը 4-ի դիմաց: ՀԱԿ-ում էլ բավական տարաձայնություններ կան: Մեկ այլ խնդիր է, երբ ասեք, որ ընդդիմության որոշ անհատներ, որոնք ինչ-որ անբավարարվածություն ունեն, ասում են՝ գնանք փողոց: Թող գնան փողոց, փողոցն էլ հարթակ է, դա էլ դժգոհություն հայտնելու քաղաքական արենա է»։
Իսագուլյանն այսպիսով ակնարկում է, որ, եթե Քոչարյանը որոշում կայացրեց՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի առիթն օգտագործելով՝ մտնել խաղի մեջ, «Ո՛չ»-ի ճակատը «շատ փոքր է» նրան ընդունելու կամ չընդունելու համար:
ԱՄՆ-ի իշխանությունները Վրաստանին են փոխանցել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի պահպանության K9 նախագիծն արտերկրում հատուկ ուսուցում ստացած կինոլոգների ու շների օգնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլին պնդում է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ հարձակում է նախապատրաստվում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին:
Արհմիությունների ակտիվիստները, ովքեր բողոքում են զանգվածային կրճատումների պլանի դեմ, խափանել են Air France-ի տնօրենների խորհրդի նիստը:
40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մկրտել են իրենց փոքրիկ աղջկան՝ Նադեժդային:
ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որտեղ կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես, Թուրքիայի օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից խախտելու փաստը:
Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի բազայում տեղակայված տանկերն ու զրահատեխնիկան: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Մոսկվան պատրաստ է կոնտակտներ հաստատել Սիրիայի ազատ բանակի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Քիչ առաջ ԱԺ-ի մոտ տեղի ունեցող «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք պաշտոնապես դիմում են նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ կողմից ընդունված սահմանադրակական բարեփոխումների նախագծին:
Պատգամավորը այսօր գիշերը վերադարձել էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից հատուկ քվեարկությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են կուսակցության գրասենյակից:
Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները հայտարարեն իշխանության վերարտադրության ու քաղաքական մենաշնորհի հաստատման մասին, իրականում այս փոփոխությունները՝ գոնե դրանց, այսպես ասած, տեքստային առումով, բավական մեծ հնարավորություններ են ընձեռում իշխանության ապակենտրոնացման, որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքի ամրագրման, ընդդիմության դերի որոշակի բարձրացման և մի շարք այլ կարևոր առումներով, որոնք հանրագումարում հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը ու քաղաքական մշակույթի կատարելագործմանը:
Անկախ նախկինում արտահայտված դիրքորոշումներից՝ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեցին միայն 10 պատգամավորներ: Նրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը:
Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագիծը: Չնայած ընդդիմադիր պատգմավորների բողոքներին և պահանջներին, որ ձայնի իրավունք տան իրենց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վարման կարգով ոչ մեկին ձայն չտվեց և նախագիծը միանգամից դրեց քվեարկության:
ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրայի» ու «Ջեյշ ալ-Յարմուկ» խմբավորումների ավելի քան 3 հազար զինյալ է Սիրիայից փախել Հորդանան՝ վախենալով սիրիական բանակի հարձակումից, RIA Novosti-ն հայտնել է ռազմական աղբյուրը:
ՀՀ սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ, և բացի 1-ից և 2-րդ հոդվածներից մյուս բոլոր հոդվածներում կլինեն փոփոխություններ, ինչը հիմք է տալիս փոփոխությունների առաջարկն ավելի շուտ որակել որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն:
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Իռլանդիայի, Ճապոնիայի ու Չինաստանի գիտնականները, հայտնում է ntv.ru-ն:
Քիչ առաջ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամների և ոստիկանության ներկայացուցիչների միջև վեճ, ապա բախում տեղի ունեցավ: Նախաձեռնության անդամները ցանկանում էին պաստառ փակցնել ԱԺ դարպասներին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ ասելով, որ դրա համար ակցիայի կազմակերպիչները պետք է թույտվություն ունենան Երևանի քաղաքապետարանից: Սակայն բողոքի մասնակիցները չլսեցին ոստիկաններին և այն փակցրեցին ԱԺ դարպասների վրա, ինչից հետո ոստիկանների ու նրանց […]
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում բավականին լուրջ վտանգ է ստեղծվել ՀՀ համար: