Վրաստանը մտադիր է 2018 թվականից հրաժարվել էլեկտրաէներգիայի ներկրումից
Վրաստանը մտադիր է 2018 թվականից ամբողջությամբ հրաժարվել էլեկտրաէներգիայի ներկրումից: Այս մասին ասվում է Վրաստանի էներգետիկայի նախարարության կանխատեսման մեջ, որը տեղադրված է գերատեսչության կայքում:
Կանխատեսման մեջ նշվում է, որ Վրաստանը, շնորհիվ կառուցվող նոր էլեկտրակայանների, պլանավորում է կրճատել էլեկտրաէներգիայի ներկրումը 2015թ. 0,75 մլրդ կիլովատ/ժամից մինչև 0,21 մլրդ կիլովատ/ժամ 2016-ին ու 0,23 մլրդ կիլովատ/ժամ՝ 2017-ին, ինչպես նաև ամբողջությամբ ծածկել էլեկտրաէներգիայի առկա դեֆիցիտը՝ սկսած 2018 թվականից:
Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը բաժան է ընկնում հիդրոէլեկտրակայաններին: