33 մլն դրամից ավելի աշխատավարձ (շուրջ 90.000 դոլար)՝ Դատախազությունից, 15 մլն 700.000 դրամ նվիրատվություն՝ ամուսնուն․ Աննա Վարդապետյանի և ամուսնու հայտարարագիրը

Շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նաև հայտարարագիր է ներկայացրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Թե որքանո՞վ է արդարադատ գլխավոր դատախազը, կամ՝ արդյոք փաստերո՞վ, թե՞ ՔՊ կշռաքարերով է չափվում նրա արդարությունն այս տարիներին՝ հարցադրումների պատասխաններին հանրությունն ամեն օր ականատես է լինում, այսօր ականատես կլինի նաև նրա հայտարարագրին։

Այսպես, Աննա Վարդապետյանը հայտարարագրում նշել է, որ տարին սկսել ու ավարտել է 2 անշարժ գույքով՝ 2014 թվականին նվիրատվություն ստացած և բաժնային սեփականություն հանդիսացող Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանով և Կենտրոն համայնքում բաժնային սեփականությամբ 2024 թվականին գնած և բաժնային սեփականությամբ տնօրինվող բնակարանով։

Գլխավոր դատախազի երեք բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել է 1574984.73 դրամ, իսկ կանխիկ միջոցները տարեսկզբին եղել են 400 հազար դրամի չափով, տարեվերջին՝ 300 հազար դրամ։

Կարդացեք նաև

Պաշտոնյայի՝ 2025 թվականի տարեկան եկամուտներն են ամենատպավորիչը․ նա հայտարագրում նշել է 40 միլիոն 100,305.9 դրամի մասին, որը գոյացել է Դատախազությունից ստացած 33 միլիոն 241,909 դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 90,316.5 ԱՄՆ դոլար) և ԵՊՀ-ից ստացած 886,710.1 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից, 5,663,555 դրամ եկամտային հարկի վերադարձից և 308,131.8 դրամ փոխառությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հայտարարագրի աղյուսակում Վարդապետյանը հիշատակել է հիփոթեքի առարկա բնակարանը և 42,885,017.9 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափը։

Տարվա ընթացքում նա վարկի մարմանն է ուղղել 7,190,181 դրամ և ևս 15,700,000 դրամ ծախսի բովանդակություն նա չի հանրայնացրել։

Աննա Վարդապետյանը առևտրային կազմակերպություններում մասնակցության մասին տողում նշել է ամուսնու՝ Մամիկոն Գևորգյանի՝ «ԹԵՐՄՈ-ՄԻՆԵՐԱԼ» կազմակերպության 100 տոկոս բաժնեմասի մասին։

Մամիկոն Գևորգյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա միանձնյա տնօրինում է 2 գույք և ևս մեկը՝ համասեփականատիրությամբ։ 2024 թվականին նա գնել է 2019 թվականի արտադրության Մերսեդես մակնիշի մեքենա։ Պաշտոնյայի ամուսինը հայտարարագրել բանկային հաշվի մնացորդ, որը տարեսկզբի շուրջ 10 հազար դրամից տարեվերջին դարձել է 270 հազար դրամ, ինչպես նաև՝ կանխիկ միջոցներ, որոնք տարեսկզբի 300 հազար դրամի փոխարեն տարեվերջին կազմել են 500 հազար դրամ։

Հայտարարատուն 2025 թվականի եկամուտների ընդհանուր ծավալ է նշել 22 միլիոն 614,748.5 դրամը, որը գոյացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացած 3,021,449.5 դրամից, Աննա Վարդապետյանից ստացած 15,700,000 դրամ նվիրատվությունից և «ԱՐՄԵՆԱԼ»         կազմակերպությունից ստացած 3,893,299 դրամ աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից։

Մամիկոն Գևորգյանը 5,700,000 դրամ էլ ուղղել է անշարժ գույքի վերանորոգմանը։

Հ.Գ. Ի դեպ, նախորդ տարի Աննա Վարդապետյանը հայտարարագրում նշել էր, որ Դատախազությունից ստացել էր 30 մլն 751,713 դրամ աշխատավարձ, և/ կամ դրան հավասարեցված վճարումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930