Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ սպանվել է Սիրիական ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի անդամ Քամալ Համամին:
Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը: Այս տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց ինքը Չուգասզյանը:
Եվ գալու է մի պահ, որ այս ուժերը հավասարվելու են, որովհետև մենք այդ ուժը առաջիկա ամիսներին հավաքելու ենք նաև սփյուռքի ներսից… Ուստի գալու է մի պահ, որ մենք ոչ միայն հավասարվելու ենք գործող ռեժիմի ուժին, այլ նաև անցնելու ենք: Եվ այդ ժամանակ է, որ լինելու է հայտը` սրանց փոփոխելու, հայտը` սրանց ռադ անելու:
Նույն ժամանակներում Կոնֆուցիոսի փիլիսոփայությանը զուգընթաց Չինաստանում սկիզբ է առնում ոչ պակաս կարևոր մի ուսմունք, որն ունի կիրառական մեծ նշանակություն ռազմական գործում, միջազգային հարաբերություններում և դիվանագիտությունում:
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը իրականությանը չհամապատասխանող է համարում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ԱԺ նախագահ-ՀՀ վարչապետ հարաբերությունները լարված են:
Արդեն այնքան շատ է գրվել այդ մասին, որ այլևս ցանկություն չունեմ մեկնաբանելու: Որևէ բան ասել ես անիմաստ եմ համարում, հասկանո՞ւմ եք, երբ Ռուսաստանի ղեկավարությունը իր դիրքորոշումը ներկայացրել է, այլևս մեկնաբանության իմաստ չկա: Ի՞նչ է, կրկնե՞մ այն, ինչ ասել է մեր ղեկավարությունը: Այստեղ էր Պատրուշևը, և նա իր պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է:
Հուլիսի 12-ին ՀԱԿ կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անցկացրել է իր հերթական բողոքի ակցիան, որտեղ ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել կուսակցության ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և արդարացնել ինչպես նրան, այնպես էլ Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին, ովքեր դատապարտվել են ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքով:
Այսօր մեր համայնքում կավարտվի նախընտրական քարոզչությունը, իսկ հուլիսի 14-ին պռոշյանցիները համայնքի նոր ղեկավար կընտրեն: Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունն այս ընտրության նկատմամբ և իբրև ամփոփում մեր քարոզարշավի, ցանկանում ենք վերահաստատել համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանի՝ ընտրապայքարի հետ կապված դիրքորոշումը:
Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:
«Ո՞վ է ասել պատերազմ վարչապետի հետ: Մենք որևէ մեկի հետ որևէ խնդիր չունենք: Մի բան իմացեք` Դաշնակցությունն իր քայլերը, իր որոշումները անում է ինքնուրույն: Այս առումով ես շատ հանգիստ եմ»
Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ջեյմս Նիքսիի կարծիքով, Հայաստանին կհեռացնի Ռուսաստանից, ինչը վերջինս չի հանդուրժի և կշարունակի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
Մեկն ու մեկն արխիվից երևի վերցրել է: Սա դեբիլների համար ա, որ մտածեն, թե բան են բացահայտել: Ի՞նչ կա դրա մեջ` երկու մարդ իրար հետ խոսում են: Արձագանքներով կարելի է որոշել` ով է հասկացող, ով դեբիլ, որովհետև ձայնագրության մեջ ես ասում եմ` Զորի ջան, ձայնագրում եմ, որ եթե կարևոր համարեմ` օգտագործեմ:
Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական:
Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են:
Թերթի տվյալներով՝ Մահդիի բանակը կազմում է 100.000 զինյալ, որոնցից 40.000-ն ունի մարտական հարուստ փորձ:
Մինչև սեպտեմբերի 17-ը նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 26.000 ստորագրություն:
Թուրքիան նաև չի պլանավորում կասեցնել Եգիպտոսին ֆինանսական օգնության տրամադրումը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն իր ստորաբաժանումներն է տեղակայելու Կասպից ծովում:
Այս մասին գործակալությանը հայտնել է Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը:
Եթե միամիտ չէր, գլուխն աշխատում էր, բա էդ Աշոտ Սուքիասյա՞նը, որը գործի հետ կապ չունեցող մարդ էր: Մեկը պետք էր, որ հերն անիծեին` վրեն բարդեին, ու Աշոտ Սուքիասյանն այս շախմատային պարտիայի միայն զինվորն է, որին շատ հանգիստ զոհաբերեցին, որ 34 մլն դոլար աշխատեն: Բա որ վարչապետը չի բացել, ո՞վ ա բացել. այլմոլորակայինները եկան՝ նրա անունով բացեցի՞ն:
Այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ միայն հրապարակային խոսքեր են: Կարող է` ոչինչ էլ չկա… Բայց, այնուամենայնիվ, հրապարակային պատասխանները համարժեք չէին
Հունգարիան չէր համաձայնում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը գրավոր երաշխիք չէր տալիս այն մասին, որ հանցագործն արտահանձնվելուց հետո կշարունակի կրել իր պատիժը: Եվ ահա անցած տարի նա գրավոր ստանձնեց այդ երաշխիքը, սակայն, նաեւ խախտեց այն:
«800 անգամ ասել եմ՝ Սուրիկ Խաչատրյանի հետ ավելի քան 25-30 տարի մենք ընկեր ենք, մենք ոչ միայն մոտ ընկերներ ենք, այլև ընտանիքով մոտ հարաբերությունների մեջ ենք եղել»:
Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին, որին ներկա է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը կոսմետիկ առումով դրական լինելով՝ իրականում կարող է շատ ավելի վտանգավոր լինել Սյունիքի մարզի համար: Հակոբյանները և Խաչատրյանները Սյունքի մարզի երկու ազդեցիկ ընտանիքներն են:
Իմ կարծիքով` ամենաճնշող խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, և մենք պետք է ունենանք ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ հավաքված կլինեն լուրջ պրոֆեսիոնալներ, և այդ խորհուրդը կսահմանի գերակայություններ Հայաստանի համար, օրինակ` միջուկային պատահարների կամ երկրաշարժերի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա հստակ գերակայություներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:
168.am-ի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքերի գործի ընթացքը կանխատեսելի էր ՀՀ զինդատախազի առաջին հայտարարություններից հետո, որը ոչ միայն «հուշեց», «ուղղորդեց»` ինչպես պետք է շարունակել ու ավարտել գործը, այլև` «հրահանգեց» գործի ընթացքը` հանգուցյալի ու վիրավոր եղբոր վրա ամեն ինչ «բարդելու» ենթատեքստով:
Ես նույնպես ուզում եմ շնորհավորել, կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետեւ նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա: