Այսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTraffic
MarineTraffic ծառայության տվյալներով՝ այսօր Հորմուզի նեղուցով անցել է առնվազն յոթ նավ, փոխանցում է The Guardian-ը։
Չորս բեռնատար նավ, ֆրանսիական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/LNG) լցանավ և Կուկի կղզիների դրոշի ներքո գտնվող բիտումի լցանավ լքել են նեղուցը՝ շարժվելով դեպի Օմանի ծոց։ Միևնույն ժամանակ, Պանամայի դրոշով մի նավ մտել է նեղուց՝ ուղղություն վերցնելով դեպի Պարսից ծոց։
Նշվում է, որ ընթացիկ ակտիվությունն աճել է նախորդ օրերի համեմատ, սակայն մնում է զգալիորեն ցածր նախապատերազմյան մակարդակից, երբ այս ռազմավարական կարևորություն ունեցող ջրուղով օրական անցնում էր մոտ 135 նավ։
Տեղաշարժի վերսկսումը հնարավոր է դարձել այս շաբաթ ձեռք բերված ավելի լայն համաձայնագրի շրջանակներում Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունից հետո։

