 
                        ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահը կաշառակերության մեղադրանքով կալանավորվել է
 
                                    ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոշ Էշը երեքշաբթի կալանավորվել է ավելի քան 1 մլն դոլար ստանալու մեղադրանքով, որն ստացվել էր որպես կաշառք չինացի մագնատի ու այլ գործարարների կողմից՝ դրա դիմաց խոստանալով շահավետ ներդրումներ ու պետական պայմանագրեր: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Կաշառք դիմաց Էշը մասնավորապես օգտագործել է ՄԱԿ-ում իր պաշտոնները, որպեսզի վավերացնի Մակաոյում նախագծերի վերաբերյալ փաստաթուղթը, որը մշակել էր չինացի միլիարդատեր Նգ Լապ Սենը, նշում են քննիչները:
Ընդհանուր առմամբ՝ ամերիկյան իշխանությունները կալանավորել են 6 մարդու, ովքեր, ենթադրաբար, մասնակցել են 3 տարի գործող մեծամասշտաբ կոռուպցիոն սխեմային:
Դատախազների խոսքով՝ ստացված գումարով Էշը վճարել է իր ընտանիքի համար ուղևորությունը Նյու Օռլեան, ինչպես նաև բասկետբոլային դաշտ է կառուցել Նյու Յորքում իր տանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        