Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ և բովանդակություն․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրել է.

«Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է։

Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը։

Մինչեւ հունիսի 17-ը՝ շուրջ 11 օր, Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը, անձամբ ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին եւ նիստից հետո էլ՝ իր նախաձեռնությամբ է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե։

Այս պայմաններուն Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ եւ բովանդակություն եւ որեւէ աղերս ՉՈՒՆԻ իրավունքի ու արդարադատության հետ:

Ազատությու՛ն ընկերներիս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930