Բաժիններ՝

Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում հունիսի 18-ին Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես կարծում եմ՝ այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ պարոն Թրամփի և պարոն Փեզեշքիանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար», – նշել է նա:

Պուտինի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։

«Մենք միաձայն ողջունել ենք իրանական և ամերիկյան կողմերի միջև ռազմական հակամարտության դադարեցման և ապագա խաղաղության համաձայնագրի պարամետրերի վրա աշխատելու վերաբերյալ համաձայնությունները», – ասել է Պուտինը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930