Նարեկ Կարապետյանն իմ նայելով՝ հավասարը չունի. կարծում եմ՝ մի օր կդառնա վարչապետ. Սամվել Կարապետյան
«Նարեկ Կարապետյանն ինչ-որ նոր բան չի բացահայտել․ նա, իրոք, ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է, իմ նայելով՝ նույնիսկ հավասարը չունի»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը:
Ըստ նրա, Նարեկ Կարապետյանն ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները:
«Ինքը ցույց տվեց, որ շատ գրագետ է, ինտելիգենտ է, երբ առիթը եղավ՝ ցույց տվեց, որ շատ համարձակ է, որ շատ խելացի է: Ինքը միշտ է եղել ուժեղ․ տնտեսության մեջ, Նարեկ Կարապետյանը, ես վստահ կարող եմ ասել, հավասարը չունի: Դա նրանից չէ, որ իմ եղբորորդին է․․․ հավասարը չունի»,- ասաց նա:
Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ՝ Սամվել Կարապետյանն ասաց. «Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»։
Մանրամասները՝ տեսանյութում

