Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությանը, ինչին, նրա համոզմամբ, նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցերը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:
Գիտեմ, որ սա ցավոտ թեմա է, բայց սա այն թեման է, որը ԵՄ-ն չի կարող թաքցնել թե՛ Բաքվում, թե՛ այստեղ` Երևանում: Կոչ եմ անում Հայաստանին զարկ տալ իր ջանքերին` հասնելու Հայաստանի հետ համաձայնության, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին:
ՀՅԴ-ն դեռ չի քննարկել թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրելու հարցը:
Բայց արդյո՞ք այդ գողացված գումարներն այդքանն են: Ոչ: Ի՞նչ կասեք այն գումարների մասին, որոնք պետական բյուջե չեն մտնում ու գողացվում են մինչ մտնելը: Դրանք այն գումարներն են, որոնցից երկրի ամենաբարձր պաշտոնյաներն ու իրենց հարազատներն են օգտվում:
Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանը շատ ծանր է տարել օֆշորային սկանդալը և ցանկանում է համարժեք պատասխան տալ «օֆշորի թեման տաք պահողներին»:
«Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի և´ Ձեզ համար, և´ ռուս գործընկերների: Մենք նրանց շատ հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից` եվրահանձնաժողովի և մյուս կողմից եվրասիական հանձնաժողովի հետ»:
Միգուցե հայկական կողմը «Իսկանդեր Մ» կոմպլեքսը Հայաստանում տեղակայելու փաստով ոգեշնչված էյֆորիայի մեջ ընկնելու փոխարեն ավելի հաշվենկատ եւ հեռատեսորեն գնահատեր իրավիճակը, մշակեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վերազինման քաղաքականությունը:
Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:
Հակոբյանը հայտարարեց, թե կատարելու է Սյունիքի մարզպետի պաշտոնը, ոգևորված է, ուրախ է, իսկ Սյունիքում վախի մթնոլորտ չկա:
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը օրենսդրական նախաձեռնությամբ դիմել են ՀՀ կառավարություն, որով առաջարկում են 2014թ-ին Խնայդրամարկղերում ներդրված ավանդների վերադարձման առաջնահերթություն սահմանել Արցախյան պատերազմի մասնակիցների՝ ազատամարտիկների համար, ինչպես 2010 թվականին դա իրականացվեց Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցների նկատմամբ:
Այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու՝ ոչ Դաշնակցությանը, ասում է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:
«Ճնշումը շատ ակնհայտ է ու կոշտ, ոչ եղբայրական, ոչ ռազմավարական դաշնակցին հարիր: Կամ-կամ` պետք է ընտրել, պետք է որոշում կայացնել, իսկ դա այնքան էլ հեշտ չէ»:
«Հարգելի՛ գրծընկերներ, դուք լավ ճանաչում եք Վահե Հակոբյանին: Նա երկար տարիներ և այսօր էլ ԱԺ պատգամավոր է: Շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր աշխատանք»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սա, թերևս, յուրահատուկ մեսիջ է իշխանության անդամներին՝ առ այն, որ, եթե հանգամանքների բերումով որևէ մեկին «պատժելու» անհրաժեշտություն է առաջանում, պետք է ըմբռնումով մոտենալ դրան և համբերել: Իշխանությունը չի զոհաբերում յուրայիններին: Առավելագույնը՝ հեռացնում է պաշտոնից: Ըստ ամենայնի, կարճ ժամանակով:
Մոսկվան պետք է ջանքեր գործադրի, որ իր մատակարարած զենքը չօգտագործվի պատերազմական գործողությունների համար, հակառակ դեպքում` այս գործընթացն անտրամաբանական է դառնում:
Մեր միջև չի եղել մի բան, որ կարող էր մարդուն ստիպել զենքով գալ մարդու տան վրա։ Դրա համար կամ պիտի արյուն թափված լիներ, կամ բարոյական մեծ վնաս պետք է հասցրած լինեի նրանց։ Դրանցից եւ ոչ մեկը չի եղել մեր միջև, որպեսզի զենքով գային… Զենքով ընտանիքի վրա գալիս են միայն այդպիսի դեպքերում:
ՀՀ Նախագահը և Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալը երկուստեք ընդգծել են բանկի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ներդրումային ծրագրերի կարևորությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինության և հատկապես Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը:
Նման այցերը, սովորաբար, կարևոր իրադարձություններից առաջ նաև վերահսկողական նշանակություն ունեն, բայց չմոռանանք, բոլորիս համար գաղտնիք չէ, թե Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ինչ լուրջ ճնշում կա՝ միտված նրան, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն կամ դանդաղեցնեն եվրոինտեգրացիայի գործընթացը:
«Մենք համագործակցում ենք «Արևելյան գործընկերության» շրջանակներում և մտադիր ենք պահպանել մեր լավ կապերը, ուստի պարտավոր ենք զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վնաս կհասցնեն այդ երկու երկրներից մեկի հետ մեր կապերին»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակը։
Վառնայի և Վելիկոպրեսլավսկի մետրոպոլիտ Կիրիլը խեղդվել է ծովում: Այդ մասին հաղորդում է «itar-tass»-ը՝ հղում անելով այսօր Բուլղարիայի ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրությանը:
Ռուսաստանը հետևում է այս գործընթացին և փորձելու է բոլոր հնարավոր միջոցներով կանխել Հայաստանի կողմից Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:
Այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին:
Նախագահը ողջունել է Վարուժան Ոսկանյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի և հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Այնպես չէ, որ կարելի է ասել` բան չի եղել: Երբ Կիպրոսի դատախազն ասում է, թեպետ, որպես ոչ վերջնական կարծիք, թե անհավանական է, որ մեկի անունը դրվի որպես սեփականատեր կամ բաժնետեր՝ փաստաթղթերի տակ… ես նրան չհավատալու պատճառ չունեմ, մարդն ասում է՝ անկարելի է:
Ադրբեջանը «ուշադիր հետևում է» Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հետ կապված զարգացումներին՝ թույլ չտալու «ռեպրեսիաներ» նրա նկատմամբ: