ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից ՌԴ-ից հեռացնելու քաղաքականությունը․ Զախարովա
ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության մասին
«ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները միայն ափսոսանք են առաջացնում։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ այս ուսումնական ծրագրերի իրականացումը Հայաստանում դառնում է համակարգային. դրանք տեղի են ունենում ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։
Այսինքն՝ հայ զինվորականները կպատրաստվեն Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Մի ժամանակ նման բան անհավանական էր, բայց հիմա դա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայում։ Արևմուտքը ընկալում է այս ազդանշանները, եզրակացություններ է անում և սկսում է Երևանին տանել դեպի Ռուսաստանի հետ առճակատում»,-ասել է Զախարովան։

