Բաժիններ՝

Եվրամիությունը պատրաստվում է արտաքսել 400 հազար ներգաղթյալի. ԶԼՄ-ներ

Հարյուր հազարավոր ներգաղթյալներ, որոնց մերժել են տրամադրել փախստականի կարգավիճակ, արտաքսվելու են Եվրոպայից մի քանի շաբաթվա ընթացքում, գրում է Times-ը՝ հղում կատարելով թերթի տրամադրության տակ հայտնված տվյալներին:

«Սպասվում է, որ ավելի քան 400 հազար մարդ, ովքեր ԵՄ են ժամանել այս տարվա առաջին կեսին, չեն ստանա փախստականի կարգավիճակ, ինչը մարդասիրական ու քաղաքական մարտահրավեր կդառնա ԵՄ ղեկավարների համար»- գրում է թերթը:

Time-ը գրում է, որ «Բրյուսելը սպառնում է հետ կանչել օգնությունը, առևտրային ու այցագրային համաձայնագրերը, եթե այնպիս երկրներ, ինչպիսիք են Նիգերիան ու Էրիթրեան, հրաժարվեն հետ ընդունել տնտեսական միգրանտներին»:

Նշվում է, որ «առաջարկը նախատեսում է ԵՄ երկրներում հազարավոր ներգաղթյալների ձերբակալություններ, որպեսզի նրանց թույլ չտան խուսափել արտահանձնումից»:
Վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի վերջի դրությամբ ԵՄ է ժամանել մոտ 630 հազար ներաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս