Հունվարի 27-31-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որի ժամանակ ընտրվելու է նոր նախագահ: ԵԽԽՎ գործող նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խմբակցությունը, փոխարինելու է Լիբերալ դեմոկրատների ալյանսի ղեկավար Ան Բռասորը:
Ուկրաինան 2014 թվականի հունվարի 1-ից դադարեցրել է Եվրոպայի շուկաներում գազի գնումը:
Ուրմիա լճի չորացման հիմնական պատճառը մերձակա գյուղատնտեսական շրջանների անվերահսկելի զարգացումն է:
ISIL-ի անդամները պետք է առանց բացառության ոչնչացնեն իրենց դեմ մարտնչող բոլոր ապստամբներին՝ «հանցավոր գործունեությունը խեղդելով հենց սաղմում»,:
«Ինձ չի վերաբերում, երկու մարդ իրար հետ խոսում են, կարող են իրար վիրավորել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգության» մասին:
Այն գլխավորում է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի Լոգիստիկայի վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլա Գյուլենը:
«Ես հույս ունեմ, որ դրական զարգացումներ կունենանք այս տարի, բայց դրա համար անհրաժեշտ է առնվազն կառավարության վերաիմաստավորում, փոփոխություն, հասարակության առողջ, պայքարող, մտածող ուժերի ներգրավում կառավարման համակարգում, իսկ դա պահանջում է իմաստնություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Քիմիական զենքի վերջնական ոչնչացումը պետք է բաց ծովում իրականանցնի ԱՄՆ-ը:
2013 թվականին Նյու Յորք է այցելել 54.3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային է եղել նրա համար:
Նա կփոխարինի 2013 թվականի դեկտեմբերի 30-ին հրաժարական տված Օտար Պարցխալաձեին:
1910 թվականին քրիստոնյաների 2/3-ը բնակվում էր Եվրոպայում, մինչդեռ ներկայումս դա նվազել է մինչև մեկ քառորդի:
Ռոբերտ Գեյթսն իր հուշագրքում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափվել է Աֆղանստանում պատերազմի սեփական ռազմավարությունից:
Մեկ մոդուլային նավը կարող է կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնց իրագործմամբ այսօր զբաղվում են տարբեր դասի մի շարք նավեր:
Այս մասին են վկայել MasFlight տեխնոլոգիական ընկերության հաշվարկները, որը վերլուծել է հունվարի 1-6-ին 19.000 չեղյալ հայտարարված և 76.000 հետաձգված ավիաչվերթները:
Նշվում է, որ 2014 թվականը Ford ընկերության համար լինելու է իր նորագույն պատմության ամենակարևոր տարիներից մեկը:
Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանման նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից:
2013 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ժամանակավոր անդամությունը, որը մեկնարկել էր 2012 թվականից:
Դիվանագիտական աղբյուրը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին:
Պսակին ենթադրել է, որ այդ բանակցությունների մեծ մասը նվիրված է լինելու «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանն առնչվող հարցերին:
Türksat 4А արբանյակի արձակումը պլանավորված է այս տարվա փետրվարի 15-ին, Ղազախստանից:
Եթե նրանք համաձայնվեն վերադառնալ «Ժնև 1»-ի (2012 թվականի հունիսի 30) փաստաթղթերին, ապա մենք կդիտարկենք դա:
Այս մասին հայտարարել է Փարիզում Ազգային դաշինքի ներկայացուցիչ Մունզեր Բահուսը:
Հունաստանը ԵՄ-ում նախագահելու է 2014 թվականի առաջին կեսին:
«Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայարի մոտ մարդկանց զոհվելու գծով հարուցված քրեական գործով լսումները մեկնարկել են 2013 թվականի նոյեմբերի 4-ին:
HSYK-ը, հետաքննելով կոռուպցիոն սկանդալին առնչվող հայցերը, որոշել է Զաքարիա Օզին ուղարկել Բաքըրքյոյի գլխավոր դատախազություն:
Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորրենը:
Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
«Վարչապետն արձագանքել է, էլ ի՞նչ է պետք այդտեղ, մարդը ասել է: Հո խոսքը մենամարտի, դուելի մասին չէ՞… եղել է կարծիք, Տիգրան Սարգսյանն էլ արձագանքել է, էլ ի՞նչ կոմենտարիաներ են պետք այստեղ»:
Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում: