Բաժիններ՝

Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա. Վարդան Ղուկասյան

Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։

Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։

Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»»,-հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս