Բաժիններ՝

Ուրմիա լճի վերականգնումը կպահանջի 10-15 տարի. Իրանի էներգետիկայի նախարար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուրմիա լճի վերականգնումը կտևի 10-15 տարի: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը. «Ուրմիա լճի վերականգնման վերաբերյալ արված քաղաքական ու գովազդային հայտարարություններն իրատեսական չեն, դատարկ խոստումներ են:

Դա անարդար է (լճի մերձակայքում բնակվող) մարդկանց հանդեպ: Ուրմիա լճի չորացման հիմնական պատճառը մերձակա գյուղատնտեսական շրջանների անվերահսկելի զարգացումն է: Եթե չհաջողվի արժանիորեն վերահսկել գյուղատնտեսական կարիքների համար ջրի սպառումը, ապա Ուրմիա լիճը երբեք էլ չի վերականգնվի:

Ուրմիա լճի շրջակայքում գյուղատնտեսական շրջանների ընդհանուր տարածքը վերջին տարիներին 150.000 հեկտարից աճել է մինչև 480.000 հեկտարի: Ուրմիա լճի չորացման պատճառներից մեկն էլ կլիմայական փոփոխություններն են: Օդի տարեկան միջին ջերմաստիճանն աճել է 1-2 աստիճանով, միևնույն ժամանակ նվազել է տարեկան տեղումների քանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031