ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեռ չեն որոշել՝ ում կտան մանդատները

Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում ասել է, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, և այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։

Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ պատգամավորության հաջորդ թեկնածուն՝ ըստ իրենց համամասնական ցուցակի, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանն է, հաջորդը՝ Ստյոպա Սաֆարյանը։ Սակայն այստեղ էլ հարցը դեռ չեն քննարկել՝ հետաձգելով այն մինչեւ հերթական նստաշրջան։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031