Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա մոտ ժամանակներս

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նոր գլխավոր դատախազին ընտրելու է այդ համակարգի բարձրաստիճան չինովնիկներից, ով կփոխարինի 2013 թվականի դեկտեմբերի 30-ին հրաժարական տված Օտար Պարցխալաձեին:

Թե՛ դատախազությունում, թե՛ իշխող քաղաքական թիմում ակնկալում են այնպիսի մարդու նշանակում, որը չի հանդիսանա ո՛չ քաղաքական անձ, ո՛չ էլ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչ, և փոխարենը կներկայացնի հենց դատախազության համակարգը:

Նոր գլխավոր դատախազի ընտրությունը կկատարվի մոտ ժամանակներս: Հիմնականում դիտարկվում են Պարցխալաձեի տեղակալների թեկնածությունները, որոնցից ամենաիրատեսականը գլխավոր դատախազի առաջին տեղակալ Իրակլի Շոթաձեի թեկնածությունն է:

Օտար Պարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տվեց այն բանից հետո, ինչ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան բարձրաձայնեց Գերմանիայում նրա դատվածություն ունենալու մասին: Դա հանգեցրեց սկանդալի առաջացման, և Պարցխալաձեն հարկադրված էր հրաժարական տալ՝ Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում ընդամենը մեկուկես ամիս աշխատելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս