
Ամերիկայի ամենագեղեցիկ աղջիկը քննադատության է ենթարկվել չափազանց սպիտակ լինելու համար

«Միսս Ամերիկա 2026» գեղեցկության մրցույթի հաղթող Քեսի Դոնագանը քննադատության է ենթարկվել իր տարօրինակ դիմահարդարման համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Դոնագանը գեղեցկության մրցությում հաղթել է տարբեր նահանգներից 52 մասնակիցների: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Օռլանդո նահանգի Ուոլթ Դիսնեյ թատրոնում: Դոնոգանը հաղթել է 50,000 դոլարջ կրթաթոշակ և լրացուցիչ 3,000 դոլար՝ տաղանդների մրցույթում առաջին հորիզոնականը գրավելու համար, որտեղ նա հանդես է եկել որպես երգչուհի։
«Միսս Ամերիկայի» կազմակերպիչների կողմից հրապարակված մրցույթի եզրափակչի տեսանյութի տակ հայտնվել են բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ։ Համացանցի օգտատերերը զարմացած էին, որ Դոնագանի դիմահարդարման երանգը չի համապատասխանում նրա մաշկի երանգին, ինչի պատճառով Ամերիկայի ամենագեղեցիկ աղջկա դեմքը չափազանց սպիտակ է թվում։ «Ո՞վ է նրա դիմահարդարումը արել»,- մեկնաբանություններից մեկը մեջբերում է Daily Mail-ը։