Բաժիններ՝

Նյու Յորքում բացվել է ԱՄՆ-ի ամենաբարձր հյուրանոցը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Marriott International Inc. հյուրանոցային օպերատորը Նյու Յորքում բացել է նոր հյուրանոց, որն ամենաբարձրն է ԱՄՆ-ում: Այս մասին նշված է ընկերության տարածած պաշտոնական մամլո հաղորդագրությունում:

Շենքը բաղկացած է 68 հարկից, այն գտնվում է Կենտրոնական պարկից ոչ հեռու: Հյուրանոցի բարձրությունը կազմում է 753 ֆուտ (230 մետր): Շենքում տեղակայվել է միանգամից երկու հյուրանոց. Courtyard-ը բաղկացած է 378 համարից, իսկ Residence Inn-ը՝ 261 համարից:

Շենքը կառուցել է G Holdings ընկերությունը: Նախագիծը գնահատվում է 320 միլիոն դոլար: 2013 թվականին Նյու Յորք է այցելել 54.3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային է եղել նրա համար: Ակնկալվում է, որ այս տարի Նյու Յորք կայցելի 55 միլիոն զբոսաշրջիկ:

2013 թվականին Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, որի բարձրությունը կազմում է 355 մետր: 72 հարկանի երկու աշտարակից բաղկացած JW Marriott Marquis հյուրանոցը պատկանում է Emirates Group հոլդինգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս