ԲՀԿ և ՀԱԿ անդամները նոր նախագահ կունենան

Հունվարի 27-31-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որի ժամանակ ընտրվելու է նոր նախագահ: ԵԽԽՎ գործող նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խմբակցությունը, փոխարինելու է Լիբերալ դեմոկրատների ալյանսի ղեկավար Ան Բռասորը: ԵԽԽՎ նախագահները ընտրվում են երկու տարի ժամկետով և ռոտացիայի սկզբունքով. խմբակցությունների ղեկավարները հերթականությամբ ընտրվում են ԵԽԽՎ նախագահ: Լիբերալ դեմոկրատների ալյանս խմբակցությունում Հայաստանը ներկայացնում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհանիսյանը և ՀԱԿ ղեկավար  Լևոն Զուրաբյանը:

ԵԽԽՎ-ն մի ժամանակ բավական ազդեցիկ կառույց էր, քանի որ այս կազմակերպության կողմից Հայաստան ուղարկվող դիտորդական խմբերը հայաստանյան ընտրությունների վերաբերյալ օբյեկտիվ և խիստ եզրակացություններ էին կազմում և հետևում դրանց կատարմանը: Սակայն 2008թ. նախագահական ընտրություններից սկսած  ԵԽԽՎ դիտորդները միշտ առաջընթաց են արձանագրում հայաստանյան ընտրական գործընթացներում և դրանք համարում միջազգային չափանիշներին համապատասխանող, անկախ դրանցում արձանագրված խախտումների չափից և ազդեցությունից:

Տեսանյութեր

Լրահոս