Բաժիններ՝

Ռուսաստանից գազային զեղչ ստացած Ուկրաինան այս տարի կասեցրել է Եվրոպայից գազի ներկրումը

Ուկրաիանական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաիան, ով 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իր հիմնական գազամատակարար ռուսական «Գազպրոմ» ընկերությունից ստացել է 1/3-ի չափով գնային զեղչ (հազար խորանարդ մետր գազի համար 268.5 դոլար), 2014 թվականի հունվարի 1-ից դադարեցրել է Եվրոպայի շուկաներում գազի գնումը:

Այս մասին են վկայում Հունգարիայի ու Լեհաստանի գազատրանսպորտային համակարգերի օպերատորների օպերատիվ տվյալները: Դրանց համաձայն, 2013 թվականի արդյունքներով Ուկրաինան այդ երկրներից ներկրել է 1.97 միլիարդ խորանարդ մետր գազ:

Մասնավորապես, հունգարական FGSZ Ltd ընկերության տվյալներով՝ Ուկրաինան նախորդ տարի Հունգարիայի տարածքից ներկրել է 1 միլիարդ և 127 միլիոն խորանարդ մետր գազ: Դեկտեմբերին Ուկրաինայի կողմից հունգարական երթուղով գազի գնումը նվազել է մինչև նվազագույն մակարդակի՝ 93.8 միլիոն խորանարդ մետր:

Լեհասկան PGNiG ընկերության տվյալներով, 2013 թվականի դեկտեմբերին Լեհաստանից Ուկրաինա մատակարարվել է մոտ 23 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը գրեթե 4 անգամ ավելի պակաս է, քան՝ նոյեմբերին:

Դեկտեմբերին գազի օրական մատակարարման ծավալը կազմել է 0.3-1.4 միլիոն խորանարդ մետր: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի արդյունքներով Ուկրաինան լեհական երթուղով ներկրել է մոտ 850 միլիոն խորանարդ մետր գազ:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին (ռուսական գազային զեղչի հաջորդ օրը) Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է 2014 թվականին ներկրել 30-33 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչպես որ պահանջում է երկրի տնտեսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս