
Մեծ Բրիտանիայում քննարկում են՝ արդյոք Թրամփը խախտել է արարողակարգը՝ Չարլզ թագավորին «հետևից գնալ ստիպելով»․ նա նույն բանն արել էր Եղիսաբեթ II թագուհու հետ հանդիպման ժամանակ

Մեծ Բրիտանիայում քննարկման առիթ է դարձել այն, որ ընդունելության ժամանակ Չարլզ թագավորը գնացել է ԱՄՆ նախագահի հետևից։
Լրատվամիջոցները քննարկում են՝ արդյոք ԱՄՆ նախագահը խախտել է արարողակարգը՝ Չարլզ թագավորին «հետևից գնալ» ստիպելով։
Բրիտանիայում սոցցանցերի որոշ օգտատերեր հիշեցրել են, որ 2018 թվականին Թրամփը այցի ժամանակ «կորցրել էր» Եղիսաբեթ II թագուհուն։ ԱՄՆ նախագահը 10 րոպե ուշացումով էր ժամանել Վինձորի ամրոցում Մեծ Բրիտանիայի թագուհու հետ հանդիպմանը, ապա քայլել էր նրա առջևից, ինչը որոշ մեկնաբաններ անքաղաքավարի էին անվանել։