
Հայտնի է, թե այս ամռանը շոգի պատճառով քանի մարդ է մահացել Եվրոպայում

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականի ամռանը Եվրոպայում ավելի քան 24,000 մարդ է մահացել շոգի պատճառով, որոնցից 16,500-ը՝ կլիմայի մարդածին փոփոխությունների հետևանքով։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Կլիմայի փոփոխությունը բարձրացրել է ջերմաստիճանը Եվրոպայում և հանգեցրել է լրացուցիչ 16,500 մահվան՝ ի համեմատություն այն ամառների, որոնք մարդկային միջամտության պատճառով այսքան շոգ չէին։ 854 եվրոպական քաղաքների ուսումնասիրությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ կլիմայի փոփոխությունը պատասխանատու է եղել այս ամռանը շոգի հետ կապված 24,400 մահերի 68%-ի համար՝ բարձրացնելով ջերմաստիճանը 3.6°C-ով»,- նշվում է ուսումնասիրության մեջ։
Որոշելու համար, թե մահերի որ մասն է պայմանավորված հատկապես գլոբալ տաքացմամբ, գիտնականները օգտագործել են մոդելավորման մեթոդներ և ուսումնասիրել մահացության պատմական տվյալները։
Գլոբալ տաքացման պատճառով ամենաշատ մահացությունները գրանցվել են Իտալիայում՝ 4600: Երկրորդ տեղում է Իսպանիան՝ 2800, իսկ երրորդում՝ Գերմանիան՝ 1500: Հաջորդում են Ֆրանսիան (1400), Միացյալ Թագավորությունը (1100), Ռումինիան (1000), Հունաստանը (808), Բուլղարիան (552) և Խորվաթիան (268):