
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կմեկնեն Շվեյցարիա. աղբյուր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ Բեռնում հանդիպելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Դիվանագիտական աղբյուրը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին: