Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշել է հավելյալ զորքեր ու ռազմական տեխնիկա ուղարկել Հարավային Կորեա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը որոշել է Կորեայի Հանրապետություն ուղարկել հավելյալ զորքեր ու ռազմական տեխնիկա: Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորրենը:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ միջոցները պլանավորված են եղել վաղուց, և միտված են Կորեական թերակղզում անվտանգություն ապահովելուն: Ենթադրվում է, որ փետրվարին 9 ամսով Հարավային Կորեա կուղարկվի մոտ 800 զինծառայող: Խոսք է գնում նաև М1А «Աբրամս» տիպի 40 տանկի և մոտավորապես նույնչափ մարտական մեքենաների ուղարկման մասին:

Ներկա դրությամբ Հարավային Կորեայում է գտնվում մոտ 28.000 ամերիկացի զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս