Բաժիններ՝

Ռուսաստանը մտադիր է փորձարկել մոդուլային սկզբունքով ռազմանավ կառուցելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր է ոչ մեծ ջրատարողությամբ կորվետի կառուցման ժամանակ փորձարկել մոդուլային սկզբունքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչը:

Այդպիսի տեխնոլոգիայի արդյունավետությունը գնահատելու է Ռուսաստանի ռազմածովային ուժերի, ռազմածովային ակադեմիայի և Միացյալ նավաշինական կորպորացիայի աշխատանքային խումբը: Հեռանկարային նավի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովն ավելի վաղ հայտարարել էր, որ մոդուլային սկզբունքով նավ կառուցելը հնարավորություն կտա արագացնել նավերի նախագծումը և ավելի էժան արտադրել դրանք:

Ակնկալվում է, որ նոր տեխնոլոգիայով կառուցված նավը Ռուսաստանի ռազմածովային ուժերին կհանձնվի արդեն 2018-2020 թվականներին: Չիրկովի խոսքերով՝ մեկ մոդուլային նավը կարող է կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնց իրագործմամբ այսօր զբաղվում են տարբեր դասի մի շարք նավեր:

Նոր սկզբունքի շնորհիվ հեռանկարում կարելի կլինի կրճատել Ռուսաստանի ազմածովային ուժերի սպառազինության տակ գտնվող տարբեր տիպի նավերի քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031