Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ԵԿՄ համագումարում, ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնեց՝ ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: Հուշանվերը, ատրճանակի տեսքով գրիչ էր:
«Երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրնրի մասին չխոսենք և այլընտրանքային լուծումներ չառաջարկենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կան որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք, ըստ նախագահի, նաև «մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունները»:
Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների, սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել: Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների, մտել եմ քաղաքականություն՝ հետապնդելով մին մեկ նպատակ՝ ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու ժողովրդին, և ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:
Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը և որ ամենակարևորն է հասարակությունը: Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:
Այսօր ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարում Երկրապահ կամավորականների միության նախագահ է վերընտրվել Մանվել Գրիգորյանը: Ըստ ԳԱԼԱ-ի՝ նա լրագրողներին ասել է. «Երկրապահը չի կարող մի քանի մասի լինել: Մենք չենք կարող միասնական չլինենք, ով փորձի շատ խանդի՝ ինքը կփթի: Հայության մեջ չի կարելի շատ խառնակչություն անել»:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքաանությանն իրական այլընտրանք: Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը:
Մենք պետք է խոսենք չափազանց ցավոտ հարցերի մասին:
Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Ջեյմսթաունի համալսարանում կազմակերպված «Ռուսաստանն ու Հյուսիսային Կովկասը Օլիմպիադայից հետո» կոնֆերանսում:
ԱՄՆ-ը երկար ժամանակ դեմ է եղել դրան, որ ընդդիմությանը հատկացվեն հակաօդային հրթիռներ:
Լրագրողների համար նախատեսված մամուլի կենտրոնն էլ, ինչի մասին ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, կուսակցութան կենտրոնական գրասենյակի նախասրահն է՝ այս պահին սրճարանի հիշեցնող, որտեղ բացի հյուրասիրության սեղաններից, լրագրողների աշխատանքի կազմակերպման համար ուրիշ ոչինչ չկա՝ անգամ աթոռներ: Թե երբ կավարտվի համագումարը՝ հատնի չէ:
Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել:
Բողոքի ակցիաների պատճառների հետ կապված` Յանուկովիչը հայտարարել է, որ ուկրաինական հասարակությունը ժամանակին չի իրազեկվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետևանքների մասին:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները:
Կարծիքներ կան, որ այդ հարցում թուրքական կողմին օգնել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությունը:
Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ գագաթաժողովը:
2013 թվականին Սաուդյան Արաբիան հանդիսացել է արևմտյան երկրների արտադրած սպառազինության խոշորագույն գնորդներից մեկը:
Մրցույթի ժյուրիի խոսքերով` սովորաբար ներգաղթյալները լուսանկարներում երևում են կեղտոտ ու հյուծված վիճակում, սակայն Սթանմայերի արած լուսանկարում նրանք լի են արժանապատվությամբ:
«Հավերժ պիցայի» ստեղծումը տևել է մոտ երկու տարի:
Այսօր Ռուսաստանում նշում են Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակը:
Այս մասին նշված է Ալյասկան ներկայացնող սենատոր Մարկ Բեգիչին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեագրած նամակում:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տասնայակ հազարավոր ծաղիկներ` Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավանդական նվերները, ժամանակին չեն հասցվել պատվիրատուներին:
2013 թվականին Թուրքիայի ուրանի պաշարները կազմել են 9129 տոննա, իսկ պղնձի պաշարները` 1.7 միլիոն տոննա:
ԵՄ-ն Ուկրաինային առաջարկում է ստորագրել քաղաքական ասոցացման մասին համաձայնագիր և ազատ առևտրի գոտու ստեղծում
2016 թվականին ակնկալվում է Türksat 5A-ի, իսկ 2019 թվականին` Türksat 3-ի արձակումը:
Ակնկալվում է, որ այցի ժամանակ կողմերը քննարկելու են էներգակիրների մատակարարման ավելացման և առևտրային կապերի զարգացման հարցերը:
Գագիկ Ջհանգիրյանը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ Ոստիկանության և ՊՆ քնչական ծառայությունների ամբողջ անձնակազմն ազատվելու է աշխատանքից, և հետո որոշվելու է՝ նրանց ընդունե՞լ աշխատանքի, թե՞ ո՞չ: Խոսքը 450-500 մարդու մասին է, և Ջհանգիրյանն ասում է, որ այդ մարդիկ մտահոգություն ունեն, որ «Գալու է մեկը, սուրը քաշելու է և բոլորին մորթի»:
Մինչև Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելը, նախագահ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նախ պետք է գեներալ-լեյտենանտի կոչում շնորհի: Սա Հայաստանում գործող ամենաբարձր զինվորական կոչումն է:
Չնայած նրան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր` գազամատակարարման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվելու է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը կստեղծվի միայն այն դեպքում, եթե հանրությունը նման պահանջ դնի:
«Ինձ չի թվում, որ ՀՀԿ-ն մինչև հաջորդ համապետական ընտրություններ պատրաստ կլինի հեռանալ իշխանությունից: Իրենք ունե՞ն այդ պոտենցիալը` հասկանալու համար, որ այդ խնդիրը կա…