Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների հետազոտության խորհրդի վարչութունը (MASAK) փոխըմբռնման հուշագիր է կնքել Ալժիրի ֆինանսական հետախուզության մշակման մարմնի (FIPU) և Անգոլայի ֆինանսական հետախուզության մարմնի (FIU ANGOLA) հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փոխըմբռնման հուշագրով կողմերը կհամագործակցեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ» ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման հարցում։

Նշվում է, որ վերոնշյալ մարմինները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։ Որոշումը հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930