Բաժիններ՝

Թաիլանդի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է արձակել կամբոջացի ցուցարարների վրա

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է: Սահմանի վիճելի հատվածի բնակավայրերից մեկում Թաիլանդի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել կամբոջացի ցուցարարների վրա: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 23 կամբոջացի:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Կամբոջացի ցուցարարներն էլ թաիլանդցի ոստիկանների ուղղությամբ քարեր և փայտե մահակներ են նետել: Թաիլանդական կողմը նույնպես հայտնել է վիրավորների մասին, որոնց հստակ թիվը չի նշվում:

Ըստ Reuters-ի՝ կամբողջացի քաղաքացիական անձինք փորձել են հեռացնել Թաիլանդի կողմից օգոստոսին անցկացված փշալարերը: Շաբաթներ շարունակ սահմանի երկու կողմում ցույցեր են տեղի ունեցել: Բախումից ժամեր առաջ սահմանի վիճելի հատված էր այցելել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ժամանակավոր դիտորդական թիմը:

Սա առաջին զգալի սրումն է երկու երկրի սահմանին տեղի ունեցած հնգօրյա հակամարտությունից հետո, որն ավարտվեց հուլիսի 28-ին՝ հրադադարի կնքմամբ: Հուլիսին տեղի ունեցած սահմանային բախումների հետևանքով առնվազն 48 մարդ էր զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ ժամանակավորապես տեղահանվել էին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930