
ԵՄ հինգ երկրներ թռիչքային վարժանքներ կանցկացնեն Բուլղարիայում

ԵՄ հինգ երկրներ սեպտեմբերի 23-ից Բուլղարիայի հարավում գտնվող Բեզմեր և Չեշնեգիրովո ռազմական օդանավակայաններում կանցկացնեն «Եվրոպական սպարտական վարժանքներ 2025» (ESE 25) անվանմամբ թռիչքային վարժանքներ: Այս մասին հայտնում է BTA գործակալությունը։
Հունաստանի, Իտալիայի, Լիտվայի, Իսպանիայի և Բուլղարիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կկատարեն առաջադրանքներ՝ համաձայն C-27J ինքնաթիռներ շահագործող ԵՄ անդամ պետությունների միջև կնքված համաձայնագրի:
Casa C-295 օդանավերի օպերատորներն առաջին անգամ նույնպես կմասնակցեն վարժանքներին։
Վարժանքների նպատակն է բարելավել փոխգործունակությունը և օպտիմալացնել ռեսուրսները: Մասնակիցները կիրականանցեն մարտավարական վայրէջքի մոտեցումներ, ցածր թռիչքներ, մարտավարական թռիչքներ, զորքերի և բեռների վայրէջք, ինչպես նաև բժշկական օդային տարհանում:
Բուլղարիայի ռազմաօդային ուժերը ESE վարժանքները հյուրընկալել են 2022 թվականին, որին մասնակցել են Իտալիայից, Լիտվայից, Ռումինիայից և Բուլղարիայից չորս C-27J ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ՝ իրենց անձնակազմերով: