
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված ընդունելությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Պապիկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում:
«Սեպտեմբերի 18-ին մասնակցել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ եմ ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ:
Ընդունելությանը նախորդել է շրջայցը թանգարանային համալիրում»,–գրել է նախարարը: