
World Press Photo-ի «Տարվա լուսանկար» է ճանաչվել աֆրիկացի ներգաղթյալների լուսանկարը

Lenta.ru-ի փոխանցմամբ` «Տարվա լուսանկար» անվանակարգում World Press Photo-ի մրցանակին է արժանացել ամերիկացի լուսանկարիչ Ջոն Սթանմեյերը: National Geographic պարբերականի համար Սթանմայերի արած լուսանկարում պատկերված են աֆրիկացի ներգաղթյալները, որոնք Ջիբութիի լողափերից մեկում գիշերը փորձում են որսալ հեռախոսի ազդանշան:
Մրցույթի ժյուրիի խոսքերով` սովորաբար ներգաղթյալները լուսանկարներում երևում են կեղտոտ ու հյուծված վիճակում, սակայն Սթանմայերի արած լուսանկարում նրանք լի են արժանապատվությամբ: World Press Photo-ի մրցանակը տրվում է ամեն տարի:
2013 թվականին լավագույն լուսանկար էր ճանաչվել շվեդ լուսանկարիչ Փոլ Հանսենի լուսանկարը, որում պատկերված են եղել Գազայի փողոցներում հավաքված մարդիկ: Նրանցից երկուսի ձեռքում գտնվել են իսրայելական բանակի ռմբակոծության հետևանքով սպանված երեխաներ: