
Սերժ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին գեներալ-լեյտենանտի կոչում կշնորհի՞

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը: Չնայած ֆորմալ առումով նախագիծը ներկայացրել է կառավարությունը, բայց այն ստեղծել է 2013թ. սեպտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը, որը ղեկավարում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Որովհետև նախատեսվում է, որ հենց նա էլ պետք է ղեկավարի Քննչական կոմիտեն, կամ այն ստեղծվում է Աղվան Հովսեփյանի համար, օրենքի նախագիծն էլ գրվել է նրա հավակնությունները բավարարելու համար:
Մասնավորապես, օրենքի նախագծի 27 հոդվածի 1-ին կետով` «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է»:
Այսպիսով, մինչև Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելը, նախագահ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նախ պետք է գեներալ-լեյտենանտի կոչում շնորհի: Սա Հայաստանում գործող ամենաբարձր զինվորական կոչումն է:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: