
Haaretz. Կատարից հետո Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը

Կատարից հետո Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը: Այդ մասին հայտնել է իսրայելական Haaretz լրատվամիջոցը:
Ըստ իսրայելական պարբերականի՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև շարունակվող լարվածության ֆոնին լայնածավալ պատերազմի հավանականություն կա: Այդ պարագայում ըստ պարբերականի՝ տարածաշրջանում ուժային բալանսը կտրուկ կփոխվի:
Հրապարակման համաձայն՝՝ թուրք-իսրայալեկան հարաբերություններն ավելի սրվեցին Իսրայելի վարչապետի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած վերջին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ անցած ամիս Իսրայելի վարչապետը հարցազրույց էր տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին, որի ժամանակ վերջինս հարց է տվել, թե ինչու Նեթանյահուն չի ճանաչում հայերի և ասորիների ցեղասպանությունը: Իսրայելի վարչապետը պատասխանել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք»: Հաղորդավարի դիտարկմանը, թե Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը՝ Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր արեցի դա»:
Ըստ աղբյուրի՝ նման հռետորաբանությունն ավելին է, քան պարզապես շոու, երբ Թուրքիայի ու Իսրայելի ղեկավարները պարբերաբար հանդես էին գալիս հրապարակային մեղադրանքներով։
Իսրայելի ու Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի թատերաբեմ կարող է դառնալ Սիրիան, որի հարցում երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են, հատկապես այդ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Թուրք-իսրայելական հնարավոր պատերազմի համար թատերաբեմ կարող է դառնալ նաև Միջերկրական ծովի ավազանը, որտեղ թուրքական նավատորմը կարող է հարձակվել Իսրայելի ծովային էներգետիկ ենթակառուցվածքների վրա:
Հիշեցնենք, որ իսրայելական օդուժն այսօր հրթիռակոծել էր Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դոհայում առնվանզ հինգ պայթյուն է հնչել։