
ԵՄ-ը դեռ պատրաստ չէ Ուկրաինային հատկացնել միությանն անդամակցելու հեռանկար. Բառոզու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը դեռ պատրաստ չէ Ուկրաինային հատկացնել կազմակերպությանն անդամակցելու հեռանկար, սակայն չի բացառում, որ Ուկրաինան հետագայում կարող է դառնալ միության անդամ: Այս մասին Լոնդոնում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Բառոզուի խոսքերով` Ուկրաինան ներկա փուլում պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելուն, և որ ԵՄ-ն ինքը պետք է պատրաստ լինի Ուկրաինային ու մյուս երկրներին ընդունելու իր շարքերը.
«Տվյալ պահին և մոտ ապագայում մենք իրատեսորեն չենք կարող Ուկրաինային ու մյուս երկրներին հատկացնել անդամակցության հեռանկար: ԵՄ-ն Ուկրաինային առաջարկում է ստորագրել քաղաքական ասոցացման մասին համաձայնագիր և ազատ առևտրի գոտու ստեղծում»: